ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ: Թումանյան

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

1.Փորձի՜ր բանաստեղծությունը սովորել բերանացի։

2.Ներկայացրու բանաստեղծության բովանադակությունը։

Հայոց վիշտի մասին։ գենոցիդի մասին։

3.Դուրս գրիր փոխաբերական իմաստները։

Խավար մի ծով ահագին,

Լող է տալիս իմ հոգին,

Մերթ զայրացկոտ ծառս 

Ոչ հատակն է գտնում անվերջ

Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

Գործնական հայոց լեզու։

. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Խումբ 1-Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, առավոտ

Խումբ 2 — լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, վերջալույս

. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

Оставьте комментарий